ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուջան գյուղում դանակահարություն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացել են հունիսի 22-ին` ժամը 22.04-ին։ Ուջան գյուղի Անդրանիկի արձանի մոտ հայտնաբերել են 38-ամյա տղամարդու, որը կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է հիվանդանոց։
«ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը Ուջան գյուղի հայրական տանը վիճաբանել է եղբոր ընկերուհու հետ, որի ընթացքում էլ վերջինս սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին Երևան քաղաքի 30-ամյա բնակչուհին ներկայացել է Երևանի Կարապետ Ուլնեցու փողոց, որտեղ էլ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
30-ամյա կինը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել իրեն։ Բուժզննությամբ նրա արմնկային և գոտկային շրջաններում հայտնաբերվել են կապտուկներ:
Քրեական վարույթը շարունակվում է։