ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կա տուժա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր»,–գրում է կայքը։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը քաղաքացիների օգնությամբ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ա․-ն, որը ձեռքերի և դեմքի հատվածով այրվածքներ է ստացել։
Կայքի տեղեկություններով` Ռազմիկ Ա․-ն աշխատում է «Սելենա սերվիս» ՓԲԸ-ում, և էլեկտրակայանն էլ հաշվառված է նշված սերվիսի հաշվեկշռում։
Դեպքի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումն առանց հրդեհի բռնկման։