Հունիսի 25–ին կսահմանափակվի Հանրապետության հրապարակից Էրեբունի տանող փողոցների շարժը

Շուրջ 20 երկրից ժամանած ավելի քան 30 հեծանվորդ անցնելու է մոտ 1200 կմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հեծանվավազքով պայմանավորված' վաղը` հունիսի 25–ին, ժամը 09։00–ից 12:00-ն մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Հունիսի 25-ին` ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ascend Armenia Bikepacking Race 2023» մրցույթ-նախագիծը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շուրջ 20 երկրից ժամանած ավելի քան 30 հեծանվորդ անցնելու է մոտ 1200 կմ:
Եկող տարի նաև ռելոկանտները կմասնակցեն. կայացել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարը