ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրամիությունը հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին։ Բրյուսելում լրագրողներին այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
«Դա Ռուսաստանի ներքին գործն է։ Մենք հետևում ենք իրավիճակին», - ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։