Բժիշկ Գաձիյանը թվարկել է այն ըմպելիքները, որոնք ավելի վնասակար են, քան շաքարավազը

Ալկոհոլի հետ միասին ստացած կալորիաներն անմիջապես մտնում են արյան մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան Մարկ Գաձիյանը ասել է, թե որ խմիչքներն են առավել վտանգավոր։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` առանձնակի վտանգ են ներկայացնում ալկոհոլն ու գազավորված քաղցր ըմպելիքները։
«Բանն այն է, որ ոգելից խմիչքների առանձնահատկություններից մեկը բարձր գլիկեմիկ ինդեքսն է, որն ավելի բարձր է, քան պարունակվում է շաքարավազի մեջ», – գրել է փորաձգետը Telegram–ի իր ալիքում։
Գաձիյանը նշում է, որ ալկոհոլի հետ օրգանիզմի ստացած կալորիաներն անմիջապես արյան մեջ են մտնում։ Դա նպաստում է ավելորդ ճարպի արագ կուտակման։ Ճարպակալման կարող է հանգեցնել նաև գարեջրի (որը ֆիտոէստրոգեն է պարունակում` կանանց սեռական հորմոնների անալոգ) չարաշահումը։
Գազավորված ըմպելիքներն ուղեղի համար վտանգ են ներկայացնում վտասակար սննդային հավելումների պատճառով։
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում
«Գազավորված ըմպելիքների մեջ բրոմացված բուսայուղի ներկայությունը (Е443 սննդային հավելում), որը հայտնի է իր տոքսիկ հատկությամբ, կարող է նյարդային խանգարում և հիշողության կորուստ առաջացնել, երբ նյութի որոշակի քանակ կուտակվի օրգանիզմում», – հավելել է նա։
Գաձիյանը խորհուրդ է տվել գազավորված ըմպելիքները փոխարինել մրգերով տանը պատրաստած ըմպելիքներով, խոտաբույսերով թրմած թեյերով և մաքուր ջրով։