ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Թուրքական «Baykar» ընկերությունը նախատեսում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել մարտական Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
«Բայքարի տեղական դուստր ձեռնարկությունում (Ուկրաինայում)՝ «Ավիա Վենչուրս» ՍՊԸ-ում շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ պլանի, և բացումը նախատեսված է 2025 թվականին»,- Բայրաքթարի խոսքերը մեջբերել են տեղական լրատվամիջոցները։
Ըստ մամուլի՝ 2022 թվականի փետրվարից Ուկրաինան Թուրքիայից ստացել է մոտ 50 Bayraktar TB2 միավոր, սակայն գրեթե բոլորը ռազմական գործողությունների ընթացքում խոցվել են ռուսական զինված ուժերի կողմից։