Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում խոշոր ահաբեկչություն պատրաստող օտարերկրացու

Չի նշվում, թե ինչ ազգության է պատկանում ձերբակալվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Թուրքիայում ձերբակալել են օտարերկրացու, որը պատրաստվում էր խոշոր ահաբեկչություն իրականացնել Ստամբուլում։ Տեղեկությունը հայտնում է Milliyet թերթը:
Պարբերականի տվյալներով՝ ահաբեկչին ձերբակալել են Բախչելիևլեր շրջանում հատուկ գործողության ընթացքում։
Հանցագործի մոտ հայտնաբերվել է չգրանցված երկու ատրճանակ, դրանց լիքը փամփշտակալ, ինչպես նաև պայթուցիկ: Զինյալի ազգությունը չի նշվում։
Իրանում զինված ահաբեկչական խմբավորում են ոչնչացրել