ՌԴ ՊՆ-ն հերքել է «Վագներ» ՄՌԿ-ի ճամբարներին հարվածելու մասին լուրերը

ՌԴ ՊՆ–ն այդ լուրը տեղեկատվական սադրանք է որակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության (ՄՌԿ) թիկունքային ճամբարներին հարվածելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածվող բոլոր հաղորդագրություններն ու վիդեոկադրերը «Վագների» թիկունքային ճամբարներին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հարված հասցնելու մասին, չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են», - ասվում է պարզաբանման մեջ:
Ինչպես ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, ռուսական զորքերը շարունակում են մարտական առաջադրանքների կատարումը ուկրաինական բանակի հետ շփման գծում՝ հատուկ ռազմական գործողության անցկացման շրջանում: