Նազելի Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել

Նազելի Բաղդասարյան
Վարչապետ Փաշինյանը շուրջ երկու տարի մամուլի քարտուղար չուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
Մեկ այլ հրամանով նա նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։
Հիշեցնենք, որ Փաշինյանը 2021 թվականի նոյեմբերից մամուլի քարտուղար չուներ։ Երբ Մանե Գևորգյանն ազատվեց աշխատանքից, այդ պաշտոնը թափուր մնաց։
Նշենք, որ Նազելի Բաղդասարյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել էր Շիրակի մարզպետ։ 2023 թվականի հունվարին նա հրաժարական ներկայացրեց, դրանից հետո նշանակվեց վարչապետի օգնական։