Խոշոր վթար Իրանում. 6 մարդ մահացել է, առնվազն 25-ը՝ տուժել

Շտապօգնություն Իրանում. Արխիվային լուսանկար
Կցորդիչով բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և մխրճվել է ճամփեզրին կանգնած մեքենաների մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանում մի քանի մարդատար մեքենաների և բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Դրա հետևանքով 6 մարդ է մահացել, 25–ը վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին 4 զոհի և 24 վիրավորի մասին:
ՃՏՊ-ն գրանցվել է Յասուջ և Շիրազ քաղաքների միջև ընկած ավտոճանապարհին: Կցորդիչով բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, մխրճվել ճամփեզրին կանգնած Ֆուրգոնների և մեքենաների մեջ, այնտեղ եղել են նաև հետիոտներ։