ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ինտերնետ հասանելիությունը հնարավոր է որոշակի սահմանափակումներով լինի, հայտնում է Team Telecom Armenia–ն։
«Սիրելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում: Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վրաստանի գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
Team Telecom Armenia–ն հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: