ՀՀ–ն զգացել է ԵԱՏՄ-ի ազդեցությունը, բայց նոր պրոակտիվ ռազմավարություն է պետք․ ակադեմիկոս

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն էապես շահել է Միության երկրների հետ փոխգործակցությունից, սակայն ինտեգրման աստիճանը դեռ բավարար չէ միավորման լիարժեք գործունեության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ է ինտեգրման նոր պրոակտիվ ռազմավարություն գործարկել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը։
Պողոսյանը նշեց, որայժմ եվրասիական տարածքում մրցակցում են (և բավականին կոշտ) երկու խոշոր ինտեգրացիոն միավորումներ՝ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։ Դրանցից յուրաքանչյուրը փորձում է իր կողմ քաշելհետխորհրդային հանրապետությունները։
«Կարելի է ասել, որ առայժմ ԵՄ-ն հաղթում է այդ մրցակցությունում։ Բայց պայքարը շարունակվում է, և ԵԱՏՄ-ն միջազգային մասշտաբ է ձեռք բերել։ Այսինքն՝ կազմակերպությունն այնպիսի կշիռ է հավաքել, որ կարող է մրցակցել այլ մեծ ինտեգրացիոն կենտրոնների հետ»,–ասաց Պողոսյանը։
Ընդ որում, նշված ինտեգրացիոն գործընթացներում մեծ դերակատարություն ունեն ոչ միայն կառավարությունները, այլև հասարակությունները, դրանց վերաբերմունքը նման միավորումների նկատմամբ։
«Նախորդ տարիներին Հայաստանը բավականին դրական վերաբերմունք ուներ ԵԱՏՄ-ի հանդեպ։ Օրինակ՝ 2018-ին կազմակերպության անդամակցությունը դրական է գնահատել հարցման մասնակիցների 79%–ը, 2019-ին՝ 74%–ը։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ից բավականին մեծ ակնկալիքներ կային»,- նշեց ակադեմիկոսը։
Միության անդամ դառնալուց հետո հանրապետությունում դրական արդյունքներ են արձանագրվել։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո արտահանումը դեպի միության երկրներ կրկնապատկվել է.Հայաստանում զբոսաշրջիկների 40 տոկոսն այժմ Ռուսաստանի քաղաքացիներ են: Հայաստանից աշխատանքային միգրանտների 85%-ն աշխատում է ԵԱՏՄ երկրներում։ Մինչև 2022 թվականը, Պողոսյանի խոսքով, նրանք տարեկան Հայաստան էինփոխանցում մոտ 1,8 մլրդ դոլար, ինչը կազմում էր ՀՆԱ-ի 15 տոկոսը։ 2022 թվականին ռելոկանտների հաշվին թռիչք է տեղի ունեցել, և փոխանցումների ծավալը հասել է 5 մլրդ դոլարի։
ԵԱՏՄ-ում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը կգործի 2024 թվականին․ Օվերչուկ
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի համավարակն ու 44-օրյա պատերազմը էականորեն դանդաղեցրել են տնտեսությունը և կրճատել ներդրումների ծավալը Հայաստանում։ Եվրասիական ինտեգրման նկատմամբ դրական վերաբերմունքը դրա մեջ մտնող հինգ պետությունների շրջանում սահուն կերպով նվազում է։ Հարցումները վկայում են, որ մարդիկ պարզապես կորցնում են հետաքրքրությունը դրա նկատմամբ։
«Հայաստանում ԵԱՏՄ-ին մասնակցության նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է մինչև 59-60 տոկոս», - նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված էր ոչ այնքան միությունից հիասթափությամբ, որքան ի սկզբանե չափազանցված սպասումներով, իսկ որոշ դեպքերում՝ ինտեգրման դանդաղ տեմպերով։
Բացի այդ, ԵԱՏՄ երկրներում իներցիոն տրամադրություններ են նկատվում. մարդիկ կարծում են, որ առաջիկա տարիներին ոչինչ չի փոխվի, և դա բացասական տրամադրությունների է հանգեցնում։
Մյուս կողմից, ԵԱՏՄ-ին հավատացողների թիվը, այնուամենայնիվ, ավելի շատէ, քան անտարբերների կամ դրան բացասաբար վերաբերվողների թիվը։
Արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը ԵԱՏՄ-ում
Փորձագետը կարծում է, որ կոնկրետ գործեր և դրական արդյունքներ են պետք, հակառակ դեպքում բնակչության հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ կմարի։
Նրա կարծիքով՝ տնտեսական ինտեգրման ներկայիս մակարդակը դեռ բավարար չէ միության լիարժեք գործունեության համար։ Կա նաև տնտեսական հետամնացության խնդիր, որին ԵԱՏՄ-ն բավարար ուշադրություն չի դարձնում։
Պողոսյանի կարծիքով՝հիմա ճիշտ ժամանակն է մտածելուԵԱՏՄ-ի ռազմավարական ինքնավարության ամրապնդման միջոցների մասին։ Ժամանակն է վերանայել և նորովի գնահատել Եվրասիական միության զարգացման հեռանկարները, ուղղություններն ու ռազմավարությունները բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրողություններում:

«Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է ինտեգրման պրոակտիվ ռազմավարության անցնել։ Գնալ ինտեգրացիոն միտումների ակտիվ ձևավորման ճանապարհով, ոչ թե արձագանքել դրսից ծագող և պարտադրվող մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մարդիկ ուզումեն իրական արդյունքներ տեսնել: Դանդաղությունն ու անվճռականությունն այստեղ խաթարում են գործընկերների վստահությունը», - ասաց Պողոսյանը։

Նա փաստեց, որ հին միաբևեռ աշխարհը փլուզվում է, նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Ուստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ամրապնդումն ու ընդլայնումը հատուկ աշխարհաքաղաքական և պատմական նշանակություն է ձեռք բերում։
Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին