ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրային: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շարունակականության կարևորությունը:
«Կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին, ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանը, էներգետիկ, կրթական և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մաչեյ Չուրան վերահաստատել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ կարևորություն ներկայացնող ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
ՀՀ փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են «Հյուսիս–Հարավ» ճանապարհի ծրագիրը
© Photo : official site of the Government of RA