ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբրոյանը (92 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):
Երիտասարդ ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արմեն Մալխասյանի, Հակոբ Ավետիսյանի և Կարապետ Ենգոյանի գլխավորությամբ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին կմասնակցի 10 մարզիկով: Թիմի կազմում մրցավայր կմեկնեն Հոմերոս Առաքելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Վահե Հովհաննիսյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) Արշակ Գեղամյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ):
Մարզիչներն են Մովսես Կարապետյանը, Արմեն Առաքելյանը, Տիգրան Սահակյանը և Ժորա Վարդանյանը: Գուրգեն Սահակյանն ընդգրկված կլինի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցավարների թվում:
Առաջնությունը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 2-ը: