ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի իրանական ընկերությունների դեմ ՌԴ ԱԹՍ–ներ «մատակարարելու» համար

Իրանական ԱԹՍ-ներ
Պատժամիջոցներ են կիրառվում նաև երրորդ երկրներում գործող ընկերությունների դեմ՝ հակառուսական առևտրային սահմանափակումները շրջանցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական չորս կազմակերպությունների դեմ՝ իբր Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
«Ցանկում ներառված են չորս իրանական կազմակերպություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանք մատակարարում Ռուսաստանին... և որոշ ռուսական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի էլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ, արտադրությամբ և մատակարարմամբ»,-նշված է փաստաթղթում։
Պատժամիջոցներ են կիրառվում նաև երրորդ երկրներում գործող ընկերությունների դեմ՝ եվրոպական երկրների կողմից սահմանված հակառուսական առևտրային սահմանափակումները շրջանցելու համար։
Նույն պատճառաբանությամբ պատժամիջոցների տակ են մի շարք ռուսական ընկերություններ, այդ թվում՝ ՏՏ ընկերություններ, որոնց ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանի պաշտպանական հատվածին օգնելու մեջ։