ԱՄՆ-ն դեմ չէ, որ Հնդկաստանը ռուսական նավթ գնի

Ջոն Քիրբի
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մեկ բարելի դիմաց 60 դոլար վերին շեմ են համաձայնեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն դեմ չէ, որ Հնդկաստանը նավթ գնի Ռուսաստանից, բայց հուսով է, որ կշարունակի օգտվել Արեւմուտքի կողմից համաձայնեցված գնային վերին շեմի առավելություններից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Հնդկաստանը պետք է ինքնուրույն ինքնիշխան որոշումներ կայացնի նավթի գնումների վերաբերյալ։ Հուսով ենք, որ մենք կշարունակենք տեսնել, որ նրանք ռուսական նավթը ձեռք են բերում վերին շեմի գնով կամ դրանից ցածր, ինչպես անում էին», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք՝ 2022 դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արևմուտքի նավթային պատժամիջոցները։ Եվրամիությունը դադարել է ընդունել ծովով տեղափոխվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ գների սահմանափակում են հաստատել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։
Այսինքն` եթե այս գնային շեմը պահպանվում է, ռուսական նավթն ազատվում է արևմտյան պատժամիջոցներից ծովային մատակարարումների դեպքում:
Լեհական ընկերության ղեկավարը գնահատել է՝ որքան է իր վրա նստում Ռուսաստանից նավթի արգելքը