ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսկու կինը՝ Ելենան, The Jerusalem Post-ին ասել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` ամուսնուց առանձին է ապրում։
Նա նշել է, որ ամեն օր գնում է նախագահական` աշխատանքի։
Նրա խոսքով՝ Զելենսկին անվտանգության նկատառումներով գիշերում է գրասենյակում, իսկ ինքն աշխատանքից վերադառնում է երեխաների մոտ։
«Եթե բախտներս բերում է, ճաշի ժամին հանդիպում ենք գրասենյակում», - ասել է Ելենան։
Վլադիմիր Զելենսկու կինը հունիսի 19-ին իր առաջին այցն է կատարել Իսրայել։ Նա հանդիպել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգի և նրա կնոջ հետ, ում հրավերով էլ այցելել է երկիր։