Վայոց Ձորում կայծակի հետևանքով 13-րդ դարի խաչքար է վնասվել

Վայոց Ձորում կայծակի հետևանքով 13-րդ դարի խաչքար է վնասվել
Մասնագետները քննարկում են խաչքարի հետագա ճակատագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում կայծակի հետևանքով վնասվել է խաչքար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։
Նշվում է, որ 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է Կարմրաշեն վարչական շրջանում:
Վայոց Ձորում կայծակի հետևանքով 13-րդ դարի խաչքար է վնասվել
«Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ»,– ասված է հաղորդագրությունում։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը:
Վայոց Ձորում կայծակի հետևանքով 13-րդ դարի խաչքար է վնասվել