Թուրքիայի ԿԲ–ն 2 տարվա մեջ առաջին անգամ հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 15%

Թուրքական լիրա
Վերլուծաբաններից շատերն ավելի կտրուկ բարձրացում էին ակնկալում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական բանկն ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը՝ 8,5 տոկոսից հասցնելով 15 տոկոսի: Տեղեկությունը հրապարակվել է ԿԲ–ի կայքում։
Նախորդ անգամ երկրի ԿԲ-ն առանցքային տոկոսադրույքը բարձրացրել էր 2021 թվականի մարտին՝ 17 տոկոսից հասցնելով 19 տոկոսի։
«Որոշվել է հիմնական տոկոսադրույքը բարձրացնել մինչև 15%», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ սա Թուրքիայի կենտրոնական բանկի նոր ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանի առաջին որոշումն է։
Վերլուծաբաններից շատերն ավելի կտրուկ բարձրացում էին ակնկալում: Թուրքիայում տարեկան գնաճը մայիսի արդյունքներով կազմել է 39,6 տոկոս։
5 000 տարվա ընթացքում ամենացածր տոկոսադրույքների դարաշրջանն ավարտվել է. Սեչին