Տավուշի մարզում բախվել են մարդատար ավտոմեքենան ու միկրոավտոբուսը․ կան տուժածներ

Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 13։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1993 թ.) և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ․):
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Միկրոավտոբուսի ուղևորներ 51–ամյա Հ. Մ.-ն , 41–ամյա Ա. Ն.-ն , 44–ամյա Կ. Մ.-ն, 40–ամյա Է. Ու.-ն, 20–ամյա Լ. Ո.-ն և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 54–ամյա Ռ. Շ.-ն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Ավելի վաղ shamshyan.com–ը գրել էր, որ վթարի հետևանքով կա 8 տուժած։
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ,պարզում են վիրավորների ինքնությունը։