ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վերջին 2 օրում հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 18 ահազանգ է ստացել: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մարդիկ օձեր են նկատել Երևան, Իջևան քաղաքներում և Ախուրյան, Զովունի գյուղերում:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք: