Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորում ստացել

Արխիվային լուսանկար
Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին` ժամը 04։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը Արցախում` Մարտակերի շրջանի ուղղությամբ հրաձգային զենք էին կիրառել։ Հայտնում էին, որ հայկական կողմը կորուստներ չունի։