ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին տեղի ունեցավ 3-րդ եվրոպական խաղերի բացման արարողությունը:
Հենրիկ Ռեյմանի անվան քաղաքային մարզադաշտում կազմակերպվել էր գունագեղ լուսային և ձայնային շոու: Մարզադաշտը տեղավորում է 33500 հանդիսական:
Եվրոպական խաղերի 12 օրվա ընթացքում 29 մարզաձևում մեդալների 253 հավաքածու կխաղարկվի Կրակովում և Լեհաստանի այլ քաղաքներում։
Եվրախաղերին մասնակցում է 48 երկրի ավելի քան 7 հազար մարզիկ:
Հայաստանից խաղերին մասնակցում է 55 մարզիկ: Նրանք կմրցեն 10 մարզաձևում:
3-րդ եվրոպական խաղերը կտևեն մինչև հուլիսի 2-ը:
Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա Հենրիկ Ռեյմանի անվան քաղաքային մարզադաշտում։