Հայ հրաձիգներին չհաջողվեց նվաճել Եվրոպական խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր

Էլմիրա Կարապետյան. Արխիվային լուսանկար
Հայաստանից Եվրոպական երրորդ խաղերին մասնակցում է 50-ից ավելի մարզիկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Եվրոպական երրորդ խաղերում այսօր պայքարի մեջ են մտել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը։ Նրանք մրցել են գնդակային հրաձգության մրցումներում։
Մեր մարզիկները, սակայն, չեն կարողացել նվաճել մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։
10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը վաստակել է 572 միավոր և 38 մասնակցի մեջ զբաղեցրել 12-րդ տեղը:
Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում 573 միավորով զբաղեցրել է 22-րդ տեղը (36 մասնակցից) և դուրս մնացել հետագա պայքարից։
Եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել 8 լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները:
Հայաստանից խաղերին մասնակցում է 50-ից ավելի մարզիկ:
Հիշեցնենք, որ եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը:
Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա Հենրիկ Ռեյմանի անվան քաղաքային մարզադաշտում։