ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Fly Arna» ավիաընկերությունը հուլիսի 11-ից չվերթեր կիրականացնի դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ:
«Ազգային ավիաուղիների այս նոր երթուղին կարևոր նշանակություն կունենա նաև հայրենիքի հետ Իրանի հայ համայնքի կապն ամրապնդելու գործում», - ասել է «Fly Arna»-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Նշենք, որ «Fly Arna»-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ ծրագիրն է, գործում է անցած տարվա հունիսից։
Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ և Ռուսաստան: Չվերթերն իրականացվում են «Airbus A320» ինքնաթիռներով։