«Եթե ՌԴ–ն նպաստում է Երևան-Բաքու բանակցություններին, մենք ողջունում ենք դա». Պետդեպ

Վեդանտ Պատել
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձում են ոչ թե աջակցել բանակցություններին, այլ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, ապա ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է դա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։
«Եթե այդպես է, ապա մենք իհարկե ողջունում ենք նման ջանքերը, բայց կարծում ենք, որ բանակցություններում առաջընթաց կա, և Միացյալ Նահանգներն իրեն դրսևորում է որպես կարևոր գործընկեր», - հավելել է Պատելը:
Հիշեցնենք` օրերս ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ջանքերն ուղղված են ոչ թե բանակցային գործընթացին աջակցելուն, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։
ԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով հետաձգվել է:
ՀՀ Նիկոլ Փաշինյանն այսօ կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ։