Երևանում վթար է եղել ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի մասնակցությամբ

Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանի Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը եղել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, հունիսի 21–ին` ժամը 17։10-ի սահմաններում, բախվել են «Ford»և «Range Rover» մակնիշի ավտոմեքենաները։
«Պարզվել է Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Ռուբեն Նազարեթյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։ Վթարի հետևանքով Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»,– գրում է կայքը։
Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց