Էդվարդ Ասրյանը Գերմանիայում հանդիպել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարության հետ

Էդվարդ Ասրյանի հանդիպումը Գերմանիայում
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի մի շարք հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Գերմանիայում հանդիպել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
По приглашению командующего сухопутными войсками США в Европе генерала Дэрила Уильямса делегация во главе с начальником Генштаба ВС РА Эдвардом Асряном отбыла с рабочим визитом в Германию для участия в ежегодном Форуме европейских армий
Էդվարդ Ասրյանն ու ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլը
Նշենք, որ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։
«Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։
Էդվարդ Ասրյանը Եվրոպայում ցամաքային զորքերի հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ
Ասրյանը նույն ձևաչափով հանդիպել է նաև Եվրոպայում ցամաքային զորքերի հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ: