Ասուլիս. «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը. ԵԱՏՄ պայմանագրի 10-ամյակի նախօրեին»

Հունիսի 23-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կքննարկեն եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների բազմակողմ համագործակցության զարգացումը և ՀՀ տնտեսության համար ԵԱՏՄ նշանակությունը։
Sputnik
Մի քանի ամսից ԵԱՏՄ-ն կնշի իր 10-ամյա հոբելյանը։ Եվ այս նույն հոբելյանական տարում Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կանցնի Հայաստանին։
Եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների բազմակողմ համագործակցության զարգացման, Հայաստանի Հանրապետության տնտեսության համար ԵԱՏՄ նշանակության մասին կխոսեն հունիսի 23-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:
Բանախոսներ`
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյան,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԳԱ արտասահմանյան անդամ, Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյան:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։