ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին, ադյուտանտ գեներալ և ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին հունիսի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին
© Photo : press office of MoD of RA
Նրանք Ծիծեռնակաբերդ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ։
Ամերիկացի պաշտոնյաները Հայաստան են ժամանել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում։