ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հայկական կողմում տուժածներ չկան:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել նաև հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։