«Wildberries»-ը բեռնափոխադրումների համար ինքնակառավարվող էլեկտրամոբիլներ է փորձարկում

«Wildberries»–ի սպասասրահ Մոսկվայում
Էլեկտրամոբիլների ընդհանուր բեռնունակությունը հասնում է 2 տոննայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Wildberries» ընկերությունը «Էվոկարգոյի» հետ սկսել է ինքնակառավարվող էլեկտրամոբիլներ փորձարկել Մոսկվայի մարզում բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ էլեկտրամոբիլն ամեն օր ավելի քան 50 հազար միավոր ապրանք է տեղափոխում՝ ոչ միայն հագուստ, կենցաղային ապրանք, էլեկտրոնիկա, այլև խոշոր իրեր: Ընդհանուր բեռնունակությունը հասնում է 2 տոննայի։
Եթե մեքենան ինչ–ինչ պատճառներով կանգ առնի, ապա դա կարձանագրվի օպերատորի կողմից։ 1 մասնագետը մինչև 10 էլեկտրամոբիլի աշխատանք կարող է վերահսկել։
«Wildberries»-ը սկսել է վաճառքից հանել ցածր վարկանիշ ունեցող ապրանքները
Ընկերությունում նաև ընդգծել են, որ թեստավորման փուլի ավարտից հետո էլեկտրամոբիլների ավտոպարկը կարող է ընդլայնվել «Wildberries»-ի մի քանի լոգիստիկ կենտրոնների միջև բեռներ փոխադրելու համար, իսկ ապագայում դիտարկվում է գնորդներին ինքնակառավարվող մեքենաներով պատվեր հասցնելու մագիստրալային փոխադրումների իրականացումը։
Քերոբյանը համաձայն չէ, որ «Wildberries»-ը «սնանկացնում է» Հայաստանի մյուս ընկերություններին