Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների մշտական ցուցադրությունը վերադարձել է Հայաստանի ազգային պատկերասրահ:
Հունիսի 21-ին պատկերասրահի վերականգնված սրահներում ներկայացվեցին ավելի քան 50 գեղանկարներ և գրաֆիկական աշխատանքներ:
Ցուցահանդեսը փակվեց 2020 թվականին. կորոնավիրուսի համավարակի ընթացքում աշխարհի բոլոր թանգարանները փակել էին իրենց դռները։
Ավելի ուշ պատկերասրահում վերանորոգվել է օդափոխման համակարգը, և սրահները սկսել են հերթով բացվել։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: