Ներկրողը բացառել է, որ դադարեցվի Ռուսաստան «Արարատ» կոնյակի մատակարարումները

Արխիվային լուսանկար
Ռուսաստան «Արարատ» կոնյակի մատակարարումները շարունակվելու են, ասել է «Luding»–ի տնօրեն Խաչատուրյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Արարատ» կոնյակի մատակարարումները Ռուսաստան ընթանում են արտադրողի հետ գործող պայմանագրերի շրջանակում և կշարունակվեն, եթե որևէ խնդիր առաջանա՝ ելք կգտնվի։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է երկիր խոշորագույն գինու ներկրող «Luding Group» ընկերության գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը։
Մայիսի վերջին ընկերությունը հայտնել էր, որ «Pernod Ricard»–ից ծանուցում չի ստացել «Արարատ» կոնյակի հետ կապված համագործակցության դադարեցման մասին և շարունակում է դրա մատակարարումները ռուսական շուկա։ Pernod Ricard–ն ավելի վաղ որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան։
«Որևէ բան չի փոխվել, մատակարարումներն իրականացվում են։ Ռուսաստանն առանց «Արարատի» և «Արարատն» առանց Ռուսաստանի` նման բան չեմ տեսնում։ Գործող բոլոր պայմանագրերը կատարվում են, իսկ հետագայում կտեսնենք, որևէ ելք կգտնենք։ Ֆրանսիական արտադրողը երկար էր փոխհարաբերություններ կառուցում և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ», – ասել է Խաչատուրյանը։
Մայիսի վերջին «Pernod Ricard»–ը հայտարարել էր, որ ապրիլի վերջին դադարեցրել է դեպի Ռուսաստան իր բոլոր միջազգային ապրանքանիշերի արտահանումը։ Նշվում էր, որ ընկերությունը կդադարեցնի երկրում իր արտադրանքը տարածել։ Ընկերության պորտֆելում տասնյակ ապրանքանիշներ են, այդ թվում «Chivas Regal», «Jameson», «Ballantine's» վիսկիները, «Absolut» օղին, «Olmeca» տեկիլան, «Havana» ռոմն ու «Ararat» կոնյակը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին մայիսի կեսերին հայտարարել էր, որ Pernod Ricard–ին պատկանող Երևանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել ՌԴ իր արտադրանքի արտահանումը։
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվել է հունիսի 14-17-ը։