ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի-Sputnik. Կապանցի թեթևատլետ Լևոն Աղասյանը Կրակովում ընթացող ամառային Եվրոպական խաղերում առաջին տեղն է գրավել հեռացատկ մարզաձևում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:
Ատլետիկայի մրցաշարը բաժանված է երեք դիվիզիոնի: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են գալիս երրորդում։
Լևոն Աղասյանը ցույց է տվել 16 մ 36 սմ արդյունք՝ 45 սմ-ով առաջ անցնելով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Վրաստանից և Ադրբեջանից (15 Մ 91 սմ) ջրացատկորդներից:
Հիշեցնենք, որ ամառային Եվրոպական խաղերն անցկացվում են Կրակովում: Խաղերին մասնակցում են 48 երկրների ավելի քան 7 հազար մարզիկներ: Հայաստանը ներկայացված է 58 մարզիկով ինը մարզաձևերում։