Խորվաթիայում վարժանքների ժամանակ Հունգարիայի ՌՕՈւ–ի ուղղաթիռ է կործանվել

Ուղղաթիռ. արխիվային լուսանկար
Հայտնաբերվել են ուղղաթիռի բեկորներն ու երկու զինվորականների մարմինները, երրորդի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Խորվաթիայում կործանվել է Հունգարիայի ռազմաօդային ուժերի «Airbus H145» ուղղաթիռը, որում երեք մարդ է եղել։ Տեղեկությունը հայտնում է Հունգարիայի պաշտպանական գերատեսչությունը։

«Հունգարիայի ռազմաօդային ուժերի երկու «Airbus H145» ուղղաթիռները ուսումնական առաջադրանքներ են կատարել Խորվաթիայի օդային տարածքում, երբ երեք մարդ տեղափոխող ուղղաթիռներից մեկը չպարզված հանգամանքներում կործանվել է Խորվաթիայի կենտրոնական մասում», - նշված է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Գերատեսչությունից նշել են, որ ուղղաթիռի բեկորներն ու երկու զինվորականների մարմինները հայտնաբերվել են, երրորդի որոնումները շարունակվում են:
Աֆղանստանում ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են
Ավելի վաղ խորվաթական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ռազմական ուղղաթիռն ընկել է Շիբենսկո-Կնինսկայա ժուպանիայի (օկրուգ) Պակովո շրջանում: Որոնումների համար ուղարկվել են «Մի-171» ուղղաթիռ և «Pilatus» ինքնաթիռ։
Կանադայում ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել