ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Խերսոնի մարզի ավելի քան 40 բնակիչ է զոհվել Կախովկայի ՀԷԿ–ի ենթակառուցվածքների փլուզումից հետո առափնյա տարածքների հեղեղման հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Անդրեյ Ալեքսեյենկոն։ Նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
«Ցավոք, զոհվածների թիվը հասել է 41-ի», – հայտնել է Ալեքսեյենկոն։
Ավելի վաղ հայտնել էին 35 զոհվածի մասին։
Պաշտոնյան նշել է, որ քաղաքային երեք հեղեղված օկրուգներից մեկը` Նովայա Կախովկան, աստիճանաբար անցնում է մերձռազմաճակատային քաղաքի սովորական ռեժիմին։ Գիշերն այստեղ հերթական անգամ գնդոկոծությունից հետո վերականգնել են էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ալյոշկիում ջուրը նույնպես գրեթե ամբողջությամբ հետ է քաշվել։
«Գոլոպրիստանսկի օկրուգի բնակավայրերում, Կոխանիում, Բոլշայա և Մալայա Կարդաշինկայում, ամառանոցների շրջաններում դեռ շատ ջուր կա կուտակված», – նշել է նա։
Մասնագետները շարունակում են պատվաստումները ու ախտահանումը ջրհեղեղի շրջանում, տուժածներին վճարումներ են իրականացվում։