Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունը շարունակում է առկա ձևաչափով անցկացնել SputnikPro–ի վարպետության դասընթացները։
Հունիսի 29-ին` ժամը 17:00–ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ծրագրի նոր մոդուլը, որի թեման է «Ինչպես մեկ մարդուց մի ամբողջ խմբագրություն ստեղծել»։
Վարպետության դասընթացը կանցկացնի «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի վիդեոարտադրության տնօրինության բաժնի պետ Ալեքսանդր Պետրովը։
Փորձագետը կպատմի, թե ինչպես է հնարավոր սեղմ ժամկետներում և նվազագույն ռեսուրսներով ստեղծել բազմալեզու նորությունների կոնտենտ, ինչպես է պետք աշխատել նեյրոցանցերի հետ և ինչպես կարելի է 3-4 անգամ արագացնել նորությունների բովանդակության ստեղծումը։
Խոսնակի մասին
Ալեքսանդր Պետրովը մեդիաոլորտում է ավելի քան 9 տարի։ Աշխատել է ռուսաստանյան դաշնային առաջատար ալիքներում (Առաջին ալիք, Life News, РенТВ)։
SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակումն է, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։
Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտից նախագծին մասնակցել է ավելի քան 6000 մարդ 80 երկրներից։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել զանգահարելով 098-180626 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։