ՀԱՊԿ-ը ավելի ու ավելի է նյարդայնացնում Արևմուտքին․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Արևմուտքը չի թաքցնում ՀԱՊԿ-ին թուլացնելու ձգտումները՝ հանրային տիրույթում սևացնելով կազմակերպությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր զարգացման հետ մեկտեղ ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին, որոնք հակազդում են ՀԱՊԿ-ին՝ բարդացնելով դրա փոխգործակցությունն այլ միջազգային կառույցների հետ: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Քանի ՀԱՊԿ-ը թափ է հավաքում, այն, իրոք, ավելի ու ավելի մեծ գրգռիչ է դառնում Արևմուտքի համար։ Մենք տեսնում ենք, թե ստեղծվող խնդիրների պատճառով (արևմտյան երկրների կողմից,-խմբ.) ինչ դժվարությամբ է ընթանում ՀԱՊԿ փոխգործակցությունն այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ... Դա կապված է բարդ պատմության հետ, դա տեղի չի ունեցել այնքան ավտոմատ, որքան դա տեղի է ունենում արևմտյան երկրների միավորումների հետ», – ասել է Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ անդամ երկրների շարքերում պառակտում մտցնելուն ուղղված` Արևմուտքի փորձերի մասին հարցին։
Ռուս դիվանագետը նշել է, որ Արևմուտքում չեն թաքցնում ՀԱՊԿ-ին թուլացնելու ձգտումները՝ հանրային տարածքում սևացնելով կազմակերպությունը, իսկ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար լրացուցիչ արտոնություններ են խոստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։