«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Արխիվային լուսանկար
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
Տեղեկությունը հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Նշվում է, որ Վ.Ղ-ն մեղադրվում էր ՀՀ քր. օր.-ի 166-րդ հոդվածի 1-ին կետի () 2-րդ մասի հատկանիշներով (Առողջության ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: