Արցախի ՊԲ–ն Շուշիի շրջանում հրադադարը չի խախտել

Արխիվային լուսանկար
Արցախյան կողմը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
Օրեր առաջ էլ հերքվել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին, ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։