Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

«Alpan-2023» զորավարժություններին մասնակցում են օդուժի ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Թուրք և ադրբեջանցի զինծառայողներն Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաստատված պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում են «Alpan-2023» համատեղ զորավարժություններ։
Թուրքիան Ադրբեջանի մասնակցությամբ և ԱԹՍ–ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների սցենարի համաձայն՝ ավիացիոն միջոցները, թռիչքներ կատարելով բազավորման օդանավակայաններից, կատարել են ՀՕՊ միջոցների, հրամանատարական կառավարման կետերի և պայմանական հակառակորդի կենտրոնացման օբյեկտների հեռահար և մոտ տարածություններում խոցման առաջադրանքները:
Զորավարժությունների նպատակն է կատարելագործել անձնակազմերի տեսական և գործնական հմտությունները, խթանել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել մարտունակությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 15–ին Թուրքիան անցկացրել է «Անատոլիական փյունիկ-2023» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև Ադրբեջանը։ Զորավարժությունների ժամանակ իրականացվել է զինվորական ավտոշարասյան պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, օդապարիկով վայրէջքի սցենարը։