Ադրբեջանական ԶՈւ–ն Մարտակերտի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել

Մարտական դիրքում. Արխիվային լուսանկար
Արցախի տեղեկտավական շտաբը հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի, իսկ հրադադարի խախտման մասին հայտնել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը Արցախում` Մարտակերտի շրջանի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական ԶՈւ–ն հրադադարը խախտել է հունիսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում։
«Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել էին նաև հունիսի 19-ի ժամը 11։05-ից հունիսի 20-ի ժամը 07։55-ն ընկած ժամանակահատվածում` Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ։