Ուկրաինան հայտարարել է, որ սեփական անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կիրառել է

ԱԹՍ. Արխիվային լուսանկար
Խոսքն անօդաչու թռչող սարքի մարտական ​​օգտագործման մասին է, որը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Ուկրոբորոնպրոմ» ընկերությունը հաջողությամբ օգտագործել է սեփական անօդաչու թռչող սարքը՝ 1000 կմ թռիչքի հեռահարությամբ։ Այս մասին հայտարարել է արտադրող ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սադը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ «Ուկրաինական պրավդա» հրատարակության աղբյուրների՝ խոսքը անօդաչու թռչող սարքի մարտական ​​օգտագործման մասին է, որը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 3-ին։
2022 թվականի դեկտեմբերին «Ուկրոբորոնպրոմը» հայտարարեց հարձակողական անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին և խոստացավ այն մարտական ​​օգտագործման համար թողարկել մինչև տարեվերջ: Ուկրաինական UNIAN գործակալության փոխանցմամբ՝ անօդաչու սարքը կկարողանա կրել մինչև 75 կգ քաշով մարտագլխիկ և թռչել մինչև 1000 կմ։ 2022 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ «Ուկրոբորոնպրոմը» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ միասին մշակել է ռազմական անօդաչու համակարգերի ծրագիր։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են սեփական տարածքում անօդաչու սարքերի արտադրություն սկսելու մտադրության մասին։