Տիեզերքում սպառազինության մրցավազքը կանխելու մասին ՀԱՊԿ-ում հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են որոշումների նախագծերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները այսօր Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարները նաև հայտարարություն են ընդունել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են «Միասին հանուն խաղաղության» մեդալի սահմանման, կազմակերպության բյուջեն փոխելու, ՀԱՊԿ քարտուղարությունում քվոտային հաստիքների բաշխման մասին որոշումների նախագծերը։
Նշենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։