ՌԴ ՊՆ-ն Պսկովում զինվորական հոսպիտալ կկառուցի

Նոր բուժհաստատությունը կհամալրվի ամենաժամանակակից սարքավորումներով և բժշկական տեխնիկայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պսկովում նոր զինվորական հոսպիտալ կկառուցի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի մասնագետները Պսկով քաղաքում նոր զինվորական հոսպիտալ կկառուցեն։ Ապագա կառուցապատման հարթակ են այսօր այցելել ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը և Պսկովի մարզպետ Միխայիլ Վեդյորնիկովը», - հայտնել են գերատեսչությունից։
Նոր բուժհաստատությունը կհամալրվի ամենաժամանակակից սարքավորումներով և բժշկական տեխնիկայով, թույլ կտա զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և քաղաքի բնակիչներին բարձր տեխնոլոգիական բուժօգնությամբ ապահովել:
Նախարարության տվյալներով՝ Իվանովին զեկուցվել է նախատեսվող նախագծային որոշումների և առաջիկա շինարարության ժամկետների մասին։ Իվանովը և Վեդյորնիկովը մասնակցել են նաև Պսկովի պետական համալսարանի բժշկության և փորձարարական կենսաբանության ինստիտուտի նոր ուսումնական և լաբորատոր մասնաշենքի բացմանը, որը կառուցվել է ռազմական շինարարների կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից: