Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Պապիկյանին Փարիզում դիմավորել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են ՀՀ և Ֆրանսիայի օրհներգերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Փարիզում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Պապիկյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով։
Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը` զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:
«Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԶՈւ նախարարին՝ ջերմ ընդունելության համար:
1 / 2

Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

2 / 2

Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Հիշեցնենք, որ Պապիկյանն ու իր գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին է մեկնել Ֆրանսիայի Հանրապետություն։ ՀՀ պաշտպանության նախարարը Փարիզում այցելել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել այնտեղ։
Նա հանդիպել է նաև Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ, քննարկել պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Պապիկյանը նաև մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը։