Կոտայքի մարզում 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա եղբորը

Ոստիկանական ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Վիրավոր տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Այսօր Կոտայքի մարզի Գառնի գյուղում սպանություն է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։
«Այսօր` ժամը 07։00-ին ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել»,–գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները վիրավորին հիվանդանոց են տեղափոխել, սակայն տղամարդը ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ Սահակ Հ․-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
24–ամյա աղջկան սպանել ու Դիլիջանի անտառում թաքցրել է նախկին ընկերը. նա ԱՄՆ քաղաքացի է