ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Կանադայի ռազմաօդային ուժերի CH-147F Chinook տրանսպորտային ուղղաթիռը գետն է ընկնել, ինչի հետևանքով երկու զինծառայող է անհետ կորել: Տեղեկությունը հայտնում է CTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի արևելյան մասում։ Ուղղաթիռն ընկել է Կանադայի զինված ուժերի ռազմաբազայի շրջանում՝ Պետավավայի մոտակայքում՝ Օտտավայից 160 կմ հեռավորության վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ երկու զինծառայողների որոնումները շարունակվում են:
Հիշեցնենք` փետրվարին Կանադայում ռադարներից անհետացել էր Cessna 208 ինքնաթիռը։ Փրկարարները բեկորները հայտնաբերել էինմեկ շաբաթ անց՝ մարտին, այն ժամանակ երկու մարդ էր զոհվել։