ՀԱՊԿ-ին պետք չէ որևէ մեկին հակադրվող դաշինքի կարգավիճակ տալ. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարից հետաքրքրվել են` արդյոք արժե կազմակերպությունը վերաձևակերպել ի հակադրություն ՆԱՏՕ-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) զարգանում է այնպես, որպեսզի ապահովի իր կազմում առկա երկրների անվտանգային շահերը, և պետք չէ նրան ինչ-որ մեկին հակադրվող դաշինքի կարգավիճակ տալ։ Այս մասին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այդպես նա պատասխանել է հարցին, արդյոք կարիք կա կազմակերպության հիման վրա դաշինքը կազմավորել` հակառակ ՆԱՏՕ-ի։ Լավրովը հիշեցրել է, որ երկար տարիներ առաջ ՀԱՊԿ–ը Հյուսիսատլանտյան դաշինքին առաջարկել է աշխատանքային շփումներ հաստատել քարտուղարությունների, համապատասխան կառույցների գծով, որպեսզի բարձրացնեն վստահությունը, ամրապնդեն փոխըմբռնումը և բարդ խնդիրների լուծում գտնեն, երբ դրանք սրվեն։
«ՆԱՏՕ-ականներն այդ թեմայով մի շարք դիմումներն ու պաշտոնական նամակներն ամբարտավան ձևով մերժել են, ինչը հերթական անգամ ընդգծում է Հյուսիսատլանտյան դաշինքի գերիշխելու, բացառապես միջազգային իրավունքին հակասող սեփական, այսպես կոչված, կանոնները կիրառելու կուրսի անփոփոխ լինելը»,– նշել է Լավրովը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ–ը զարգանում է` ելնելով անդամ երկրների անվտանգության օրինական շահերից, և դրան այլ կարգավիճակ տալ չարժե։
Տիեզերքում սպառազինության մրցավազքը կանխելու մասին ՀԱՊԿ-ում հայտարարություն են ընդունել